Մանկական խաղահրապարակներ
Անվտանգ և մանրակրկիտ նախագծված խաղային տարածքներ, որոնք դառնում են երեխաների և ընտանիքների համար գրավիչ կենտրոններ
ԳԵՅՆ-ը նախագծում և իրականացնում է մանկական խաղահրապարակներ բնակելի համալիրների, հանրային տարածքների, դպրոցների, զբոսայգիների, առևտրային և կոմերցիոն օբյեկտների համար։ Մենք ստեղծում ենք տարածքներ՝ հաշվի առնելով երեխաների տարիքն ու կարիքները, տարածքի առանձնահատկությունները, պատվիրատուի պահանջները և օբյեկտի նախատեսվող ծանրաբեռնվածությունը։
Անկախ նրանից՝ առանձին խաղահրապարակ է, թե լայնածավալ խաղային համալիր, մենք ընտրում ենք նախագծի ձևաչափին, հայեցակարգին և բյուջեին համապատասխան լուծում։
Մեր լուծումները
- Բացօթյա և փակ տարածքների խաղահրապարակներ,
- Թեմատիկ և ինտերակտիվ խաղային համալիրներ,
- Ներառական խաղային լուծումներ,
- Խաղային և զարգացնող տարրեր,
- Անվտանգ ռետինե ծածկույթներ,
- Անհատական նախագծում և համալրում
Անվտանգություն և որակ
Մենք համագործակցում ենք առաջատար արտադրողների հետ և առաջարկում սարքավորումներ, որոնք համապատասխանում են որակի և անվտանգության միջազգային պահանջներին։ Օգտագործում ենք հուսալի, մաշակայուն և անվտանգ նյութեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախագծի իրականացման յուրաքանչյուր փուլին։
Նախագծումը, մատակարարումը և պրոֆեսիոնալ մոնտաժը ապահովում են սարքավորումների հուսալիությունն ու խաղահրապարակի երկարատև շահագործումը։
Արժեքը նախագծի համար
Լավ նախագծված մանկական խաղահրապարակը պարզապես տարածքի բարեկարգման տարր չէ։ Այն՝
- բարձրացնում է բնակելի կամ առևտրային օբյեկտի գրավչությունը,
- լրացուցիչ արժեք է ստեղծում բնակիչների և այցելուների համար,
- ձևավորում է հարմարավետ միջավայր ընտանեկան հանգստի համար,
- նպաստում է երեխաների ակտիվ շփմանն ու զարգացմանը,
- երկարատև շահագործման ընթացքում պահպանում է իր ֆունկցիոնալությունն ու գրավիչ տեսքը։
Պատմեք մեզ ձեր նախագծի մասին, և մենք կընտրենք խաղային լուծում, որը կհամապատասխանի տարածքին, նախագծի նպատակներին և բյուջեին։