preloader

«ԳԵՅՆ» ՍՊԸ

Ատտրաէքսպո

 

Նախատեսո՞ւմ եք բացել ակվապարկ կամ ատրակցիոնների այգի։ Մենք գիտենք, ինչպես օգնել։

« ԳԵՅՆ» ՍՊԸ մատուցում է համալիր խորհրդատվական և տեխնիկական ծառայություններ ակվապարկերի, ատրակցիոնների այգիների և մանկական խաղահրապարակների համար։ Մենք կօգնենք Ձեզ.
• Կազմել համապատասխան տեխնիկական առաջադրանքներ
• Նախապատրաստել հաշվարկներ և կոնտրուկտորային փաստաթղթեր
• Նախապատրաստել սարքավորման հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթ
• Կամզակերպել իրավաբանական աջակցություն:

Խորհրդատվության հարցում

Մենք նաև առաջարկում ենք խորհրդատվական և տեխնիկական ծառայություններ օգտագործված ատրակցիոնների ձեռքբերման և շահագործման համար։

Մեր ծառայությունները ներառում են՝ -ատրակցիոնների տեխնիկական վիճակի փորձաքննություն, -տեխնիկական և թույլտվական փաստաթղթերի վերականգնում, -անվտանգության պահանջներին համապատասխանության գնահատում, -անվտանգ և օրինական շահագործման ապահովում։

Խորհրդատվության հարցում

Անձնակազմի ընտրություն և վերապատրաստում Մենք կօգնենք Ձեզ՝

-ընտրել համապատասխան մասնագետներ, -գնահատել անձնակազմի մասնագիտական որակավորումը, -կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը մեր հավաստագրված ուսումնական կենտրոնում։

Խորհրդատվության հարցում

Տարածքի և գործող ժամանցային համալիրի գնահատում

Գնահատում ենք տարածքի ներուժը և գործող ժամանցային համալիրի տեխնիկական վիճակը, անվտանգության մակարդակը, գործող նորմատիվային պահանջներին համապատասխանությունը և զարգացման հնարավորությունները։

Խորհրդատվության հարցում

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼ ՁԵՐ ԱՅԳՈՒՆ ԿԱՄ ԲԱԿԻՆ։

Մենք ԱՆՎՃԱՐ կպատրաստենք Ձեր ապագա խաղահրապարակի ռեալիստական 3D վիզուալիզացիան։

Դրա համար պարզապես ուղարկեք մեզ՝

* ընտրված սարքավորման անվանումը կամ արտիկուլը,
* տեղադրման վայրի լուսանկարը։

Մեր մասնագետները կստեղծեն իրականությանը հնարավորինս մոտ 3D նախագիծ, որպեսզի դեռևս աշխատանքների մեկնարկից առաջ տեսնեք, թե ինչպես կտեսք ունենա Ձեր ապագա խաղահրապարակը և կայացնեք վստահ ու հիմնավորված որոշում։


Մեր ծառայությունների արժեքին ծանոթանալու կամ խորհրդատվություն ստանալու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտի ձևը։

Ուղարկել հայտ

Ունե՞ք լրացուցիչ հարցեր

+374 (12) 322-223

Զանգահարեք մեզ կամ լրացրեք հայտի ձևը՝ խորհրդատվություն ստանալու համար։ Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ հնարավորինս սեղմ ժամկետում՝ պատասխանելու Ձեր հարցերին և տրամադրելու մանրամասն խորհրդատվություն ծառայությունների, սարքավորումների, կատարման ժամկետների և նախագծի արժեքի վերաբերյալ։

    Հեռախոսահամար` +374 (12) 322-223 +374 (12) 322-223
    Էլ. փոստ` info@gain.am